Ողջաբերդի միջնակարգ դպրոցում մինիմալ պայմանները շարունակում են երազանք մնալ: Աշակերտներն այստեղ տարեցտարի պակասում են: Դպրոցը բաղկացած է ընդամենը 10 տնակ-դասարանից և մեկ ուսուցչանոցից: Նախկին շենքը հիմա որպես պահեստ է ծառայում: 1998 թվին շենքին տրվել է 4-րդ կարգի վթարայնություն, որի արդյունքում էլ ուսուցման գործընթացը դադարեցվել է այստեղ:
Գյուղը սողացող հողերի վրա է, տնակները կյանքի համար անվտանգ են, բայց ուսման համար` խիստ անբարենպաստ:



Դասարաններն ավելի մութ են ամպամած օրերին: Իսկ ձմռանը փայտե վառարանն անջատելուն պես ջերմաստիճանն ընկնում է հաշված րոպեների ընթացքում՝ երկշերտ ապակիների բացակայության պատճառով:

Ամեն տեսակի օգնություն դպրոցին խիստ ողջունելի և անհրաժեշտ է: Լինի դրամական, գույքային, թե աշխատուժի տեսքով: Նվիրաբերած յուրաքանչյուր 10 դոլար/եվրո թե 5.000 դրամ կլինի մեծ օգնություն` թեկուզ հենց կավիճ կամ վառելիք գնելու համար: Իսկ դասարան/ներ հովանավորողների ազգանունով կկոչվեն դասարանները կամ դպրոցը:

No posts.
No posts.

Contributors

Followers